«Ժողովուրդ». Շինարարության ծավալները աճել են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Շինարարության ծավալները 11.4 տոկոսով աճել են։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին Հայաստանում ընթացիկ գներով ավելի քան 112 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Այս տարվա հունվար-մայիսին օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը 4.2 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել. անկումը կազմել է 39.9 տոկոս: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալները պակասել են 0.2 տոկոսով։
Այս տարվա 5 ամիսներին Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 25.5 մլրդ դրամի շինարարություն։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության 23.5%-ն էլ բնակչությունն է ապահովել։
Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 26.3 մլրդ դրամ՝ պակասելով 4.7%-ով։ Շինարարության մնացած փոքր հատվածը ապահովվել է մարդասիրական օգնության և համայնքների միջոցներով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան