Տնտեսություն 17:06 14/07/2022 Հայաստան

«Լույս». 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրում շարունակվում է ընդգծվել կառավարության չհիմնավորված լավատեսությունը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և «Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026թթ. վերանայված ծրագրի» հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները:

Այսպես՝ 

• 2023-2025թթ. ՄԺԾԾ-ը հիմնված է ոչ թե մակրոտնտեսական կանխատեսումների, այլ թիրախների վրա, ինչը բավական ռիսկային է

ՄԺԾԾ-ի հիմքում դրված է կայուն 7% տնտեսական աճի սցենար, որն էականորեն բարձր է բոլոր անկախ կառույցների կանխատեսումներից։ Նման բարձր աճի թիրախավորումը պայմանավորված է կառավարության գործող ծրագրին համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Սակայն հաշվի առնելով, որ այդ սցենարի հետևանքով նախատեսվում են իրական հնարավորություններից ավելի բարձր հարկեր և ծախսեր, ապա ակնհայտ է, որ թիրախների չապահովման պարագայում ավել նախատեսված այդ ծախսերը կֆինանսավորվեն պարտքով՝ էապես մեծացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկերը։

• Միջազգային ֆինանսական կազմակերպությունները «չեն կիսում» ՀՀ կառավարության լավատեսությունը
ԱՄՀ կողմից ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները 2022թ. համար բավական պահպանողական են: Այսպես, ռուս-ուկրաինական հակամարտությունով պայմանավորված վերանայումից հետո, ՀՀ համար կանխատեսվում է 1.5% տնտեսական աճ, իսկ 2023-2025թթ.-ին՝ 4-4.5%: Լավատեսական չի կարելի համարել նաև ՀԲ կանխատեսման հունիսյան վերանայումը, որով Հայաստանի՝ 2022 թ.-ի համար ապրիլ ամսին կանխատեսված (Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանական ազդեցությունը հաշվի առնելով) 1.2% տնտեսական աճի տեմպը բարձրացվեց մինչև 3.5%-ի, սակայն այն, միևնույն է, կրկնակի ցածր է մնում կառավարության նախանշած թիրախային 7%-ից։

• Ներդրումների վերաբերյալ կանխատեսումները բավարար հիմնավորված չեն
ՄԺԾԾ-ում նշվում է, որ առաջիկա 3 տարիներին իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունը, միտված լինելով 7% տնտեսական աճի ապահովմանը, ինչպես նաև պարտքի կայունության պահպանմանը, պետք է շեշտադրի պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը։ Հաշվի առնելով վերջին տարիներին ներդրումների աճի դինամիկան՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն լավատեսությունը, որ այդ ցուցանիշն ապահովելու համար 2022-2025թթ. հիմնական միջոցներում ներդրումները պետք է տարեկան աճեն միջին հաշվով շուրջ 15%-ով, այն դեպքում, երբ 2018-2021թթ. դրանք աճել են միջին հաշվով ընդամենը 3.5%-ով (2020թ. անկումը հաշվի չառնելու պարագայում միջին աճը կազմում է 5.2%): Նույն մտահոգությունը տեղին է և՛ պետական, և՛ մասնավոր ներդրումների համար։

• Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճի ապահովման կանխատեսումը ՄԺԾԾ-ում բավական հավակնոտ է և ռիսկային՝ հաշվի առնելով նշված ցուցանիշի բարելավման պատմական միտումները

Կառավարությունը նախատեսում է միջնաժամկետ հորիզոնում «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով» ապահովել հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ: Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը 2019թ.-ին 2018-ի 20.9%-ից աճել է մինչև 22.4%, իսկ հետագա երկու տարիներին ընդհանուր առմամբ աճել է ընդամենը 0.3 տոկոսային կետով։ Այս իմաստով, վերոհիշյալ թիրախային ցուցանիշի (2025թ. ՀՆԱ-ի 24.8%-ը) ապահովումը բավական հավակնոտ է։ Անիրատեսական հարկային եկամուտների կանխատեսումը չափազանց վտանգավոր է, քանի որ դրանց հիման վրա կարող են նախատեսվել ծախսային պարտավորություններ, որոնք հարկային եկամուտների՝ սպասվածից ցածր լինելու պարագայում կվտանգեն հարկաբյուջետային կայունությունը:

• Դժվար իրագործելի կլինի բյուջեի կապիտալ ծախսերի բավական բարձր աճի ապահովումը
ՄԺԾԾ-ով նախատեսվում է, որ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2021թ. 3.1%-ից մինչև 2025թ. կաճի 3.2 տոկոսային կետով`կազմելով 6.3%։ Ընդ որում, ակնկալվում է, որ արդեն 2023թ. այդ ցուցանիշը կհասնի 5.7%-ի: 2018-2021թթ. ընթացքում վերոհիշյալ ցուցանիշը միջին հաշվով կազմել է 3.1% (2017թ. ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր)։ Ավելին, հիշյալ ժամանակաշրջանում բոլոր տարիներին կապիտալ ծախսերը թերակատարվել են (տարեկան միջին հաշվով 17.8 տոկոսով)։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ մինչև 2025թ. կապիտալ ծախսերը ՀՆԱ-ի 6.3%-ին հասցնելու խնդիրը ևս դժվար իրագործելի է թվում։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հիմնադրամի պաշտանական կայքում հետևյալ հղումով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:31
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}