«Հրապարակ». ԱԺ խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի խորհրդի այսօրվա արտահերթ նիստում կվճռվի ընդդիմադիր պատգամավորների մանդատազրկման հարցը։ ՔՊ-ում հակված են ձիով հերթական պառակտիչ քայլն անել` զրկել ոչ թե բացակայությունների թույլատրելի շեմն անցած բոլոր 33 պատգամավորներին, այլ նրանցից միայն 10-14-ին, որոնք ամենաակտիվ պայքարողներն են և իշխանությունների սուր քննադատները։
Այդ քայլով կպատժեն-կազատվեն անցանկալիներից, որոնք վտանգ են ներկայացնում խորհրդարանում, և հերթական անգամ կպառակտեն ընդդիմադիրներին՝ ցույց տալով, որ իրենց համար կան սիրելի և մերժելի ընդդիմադիրներ։
Ինչ վերաբերում է ընդդիմության հակաքայլերին, ապա, մեր տեղեկություններով, մի քանի տարբերակ է քննարկվել` սկսած նրանից, որ կկրկնեն պաշտոններից զրկման գործընթացի սցենարը և միասնաբար կհրաժարվեն մանդատներից, սակայն որոշվել է «սպասել ՍԴ վերջնական որոշմանը»: Մեր աղբյուրը նաև ասաց, որ հիմա կբավարարվեն հայտարարություն տարածելով՝ շեշտելով գործընթացի անօրինականության մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան