Այն, ինչ կատարվում է խանութներում՝ խայտառակություն է. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախատել է կառավարության անդամներին շաքարի դեֆիցիտի համար։ Vlast.kz-ի փոխանցմամբ նա նկատողություն է արել Առևտրի նախարարության ղեկավար Բախիտ Սուլթանովին և գյուղտնտեսության նախարար Երբոլ Կարաշուկեևին։
Կառավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ Տոկաևն ասել է, որ ավելի վաղ շահագործման հանձնված շաքարի 7 գործարաններից այսօր գործում են միայն 4-ը: Ալմաթիի և Ժամբիլի շրջաններում ձեռնարկությունները ծանրաբեռնված են միայն մեկ երրորդով՝ 31%-ով: «Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրում է մինչև 2026 թվականը ճակնդեղի շաքարի մասնաբաժինն ավելացնել 6 անգամ՝ 7-ից հասցնելով 43 տոկոսի։ Սակայն վերջին 4 տարիների ընթացքում շաքարի ճակնդեղի մակերեսը կրճատվել է մեկ երրորդով։ Մենք 90 տոկոսով կախված ենք ներկրվող շաքարավազից, այստեղ կարելի է հղել ԵԱՏՄ-ի շրջանակներում որոշմանը, բայց ամեն դեպքում սա կառավարության կողմից լուրջ սխալ հաշվարկ է։
Նշանակում է՝ չեն պաշտպանել պետության դիրքորոշումը։ Ուստի ես նկատողություն եմ անում նախարարներ Բախիթ Սուլթանովին և Երբոլ Կարաշուկեևին»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։
Նախագահը նշել է, որ Ղազախստանում նկատվում է գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերի դանդաղում և կառավարության հաշվետվությունները «չեն պայքարում» երկրում ձևավորված իրական պատկերի հետ։ Նախագահը կառավարությանը հանձնարարել է հրատապ մշակել շաքարի արդյունաբերության զարգացման առանձին ոլորտային նախագիծ։ «Նպատակը ներմուծումից կախվածության զգալի կրճատումն է։ Աստիճանական անցումը ինքնաբավության, ներսի օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը այս ոլորտի նկատմամբ բավականին մեծ է»,- ընդգծել է նախագահը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ են ճիշտ մոտեցումներ, քանի որ սա սկզբունքային հարց է, որն, ի թիվս այլ հարցերի, ունի ներքաղաքական նշանակություն։ «Մենք այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում խանութներում՝ խայտառակություն»,- եզրափակել է Տոկաևը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում