«Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխություն
ԵՊՀ գրադարանի Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում կայացավ «Ոսկի սերմեր․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությանը։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրով ԵՊՀ՝ առայժմ 6 ֆակուլտետներում սահմանված կրթամրցանակները շնորհվեցին նախօրոք հայտարարված մրցույթներին մասնակցած և հաղթած ուսանողներին։
Երևանի պետական համալսարանը և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրի նպատակն է հավերժացնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տաղանդավոր երիտասարդների հիշատակը, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ նրանց թանկ անուններով կրթամրցանակներ սահմանելով և երիտասարդ մասնագետներին խրախուսելով։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»։ Սա է «Ոսկի սերմեր․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի կարգախոսը։
«Մրցունակ կրթությունն ու գիտությունն են այն հիմնարար հենասյուները, որոնց վրա պետք է կառուցվի Հայաստանի ապագան։ Այս մասին են երազել մեր անմահացած հերոսները՝ մեր ոսկի սերմերը։ Մենք նրանց զարգացող Հայրենիք ենք պարտք»,- համոզված է «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը։
«Ոսկի սերմեր․ երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակաբաշխության արարողությանն Արմինե Պետրոսյանն ասաց, որ արժանապատվորեն պետք է դուրս գալ այս ծանր վշտից և այն, ինչ չեն հասցրել կատարել մեր հերոսները, օժանդակել կատարեն տաղանդավոր ուսանողները։
«Դժվար է հաղթահարել այդ վիշտը, բայց հաղթահարել պետք է, ու պետք է հենց այնպես, ինչպես կաներ հերոս Էրիկ Գևորգյանը՝ առաջ գնալով, խնդիրները լուծելով ու այս ամենն անելով արժանապատվորեն՝ այն, ինչ հատուկ է մեր հրաշալի ոսկե սերնդի հիմնական ներկայացուցիչներին»,- նշեց նա։
Արարողությանը ներկա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այս փոքրիկ դրամաշնորհներն իրենց մեջ բարոյական և հոգեբանական առումով շատ մեծ խորհուրդ են պարունակում. «Այն ուսանողները, ովքեր ստանում են այս մրցանակները, երկու առումով են պարտավորված՝ կայանալ որպես լավ մասնագետներ, շարունակել հիշել այն գործը, որին իրենց կյանքն են նվիրել իրենց հասակակիցները կամ իրենցից մեծ, փոքր եղբայրները, այսինքն այս մրցանակն իր մեջ պարունակում է հիշելու շատ կարևոր խորհուրդ՝ հիշելու այդ հերոսներին և հիշելու այն գաղափարը, որի համար այդ հերոսները զոհվեցին, հիշելու՝ այդ գաղափարը վերականգնելու համար, հիշելու՝ այդ գաղափարը մոռացության հանկարծ չտալու համար, հիշելու՝ այդ գաղափարն անտեսողների և այդ սխալ ճանապարհը քարոզողների ձեռքը բռնելու ու կասեցնելու համար»։
Հիշեցնենք, որ այս կիսամյակ կրթամրցանակներ են հաստատվել հետևյալ ֆակուլտետներում․
1. հայ բանասիրության ֆակուլտետ - Վարդան Ամալյանի անվան 2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ բեռլինահայ տիկնանց խումբ)
2. պատմության ֆակուլտետ (հնագիտության բաժին) – Վահագն Թումասյանի անվան 2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ Զապէլ Փեշտիմալճիան, Փարիզ)․
3. ֆիզիկայի ֆակուլտետ – Էրիկ Գևորգյանի անվան 3-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ Զեյթունյան-Մորիյո-Վիկտորիա ընտանիք, Բեռլին)
4. կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ – Ռուբեն Համբարձումյանի անվան 2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ “Crumbs” հացթուխարան, Երևան)
5. ժուռնալիստիկայի ֆակուլտետ – Վաչագան Մանուկյանի անվան 1-ին կրթամրցանակը (հովանավոր՝ Արա Մուրադյան, Կանադա, Տորոնտո)
6. արևելագիտության ֆակուլտետ – հերոս եզդիների հիշատակին նվիրված 2-րդ կրթամրցանակը (հովանավոր՝ դ-ր Անահիտ Տեր-Ստեփանյան, Նյու-Հևն, ԱՄՆ)
Արևելագիտության ֆակուլտետում «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի մրցանակային ֆոնդը հավելել է «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկի սերմեր». Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրը
- «Ոսկե սերմեր». Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված հարգանքի և երախտիքի կրթամրցանակակիրները
- «Ոսկե սերմեր». երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի անվան հարգանքի և երախտիքի առաջին կրթամրցանակակիրները
- «Ոսկի սերմեր»․ Վաչագան Մանուկյանի անվան Երախտիքի և հարգանքի կրթամրցանակը կհանձնվի մայիսի 23-ին
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «Ոսկի սերմեր»․ կրթամրցանակը նվիրված է Սևակ Մնացականյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր»․ մրցույթ՝ նվիրված Գևորգ Հաճյանի հիշատակին
- «Ոսկի սերմեր» ծրագրի 7-րդ կրթամրցանակը նվիրված է Վաչագան Մանուկյանի հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ՝ Արցախյան երրորդ պատերազմում զոհված եզդի հերոսների հիշատակին
- «Ոսկե սերմեր» կրթամրցանակ. Տասնյակ զինվորների կյանքը փրկած հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Կրթամրցանակներ նվիրված մեր անմահ հերոսներին՝ մեր ոսկե սերմերին
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին