ՔՊ-ականներով ԱԺ արտահերթ նստաշրջան են գումարել
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ խորհուրդը համաձայնություն է տվել այսօր ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և մի քանի այլ նախագծեր։
Նիստի սկզբում ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ 5 նախագիծ է ներկայացված ընդհանուր առմամբ. «Պայմանավորված այն հանգամանքով, որ առաջարկվող փոփոխությունները խիստ կարևոր են և Ազգային ժողովը, ըստ էության, ավարտում է իր աշխատանքները, վերադառնալու է սեպտեմբերին, ուստի այս կարևոր փոփոխությունները չեն կարող առկախել երկու ամսով, դրա համար առաջարկում են դրանք քննարկել ու քվեարկել 24-ժամյա ռեժիմով արտահերթ նիստով»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան