Հույնը՝ Փաշինյանին. Եթե լինեիր Հունաստանի վարչապետ, ապա բանտում կլինեիր
Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ թվիթերյան գրառման ներքո մեծ թվով թուրքեր են մեկնաբանություններ թողել։
Նրան ծափարահարում են Փաշինյանին նշանների տեսքով, ողջունում նրան, նրա խիզախությունը, նշում, որ առանց Թուրքիայի Հայաստանը չի կարող ինտեգրվել Եվրոպային, մաղթում են բարի սկիզբ ու անիծում 100 տարի առաջ Հայաստանին ու Թուրքիային թշնամացրած երկրներին։
Մայք Կեվրիկիդիս անունով օգտատերն էլ զարմացել է հայերի վրա.
«Եթե Փաշինյանը լիներ Հունաստանի վարչապետը, ապա դավաճանության համար նա կլիներ բանտում։ Չեմ հասկանում, ինչո՞ւ հայ ժողովուրդն այս առումոց որևէ բան չի ձեռնարկում»։
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը, արձագանքելով այս գրառմանը, նշում է.
«Հույները զարմանում են մեր վրա։ Ու ցանկացած ազգ կզարմանա։
Առաջ զարմանում էի, թե ինչպես ենք հասել նրան, որ թույլ ենք տվել մեզ կոտորել, որ մի քանի հազար հայի մի քանի տասնյակ կամ 2֊3 հարյուր ասկյար ամիսներով անապատով տարել են մահվան ու գոնե չեն էլ փորձել այդ ասկյարների հրացանները խլել ու ...
Այ սենց... Նայեք, թե ոնց են հրճվում ընդամենը մեկուկես տարի առաջ մեզ վրա բայրաքթարներ ու իր զինված ուժերի մի մասին ուղարկած թշնամու հետ իբր բարեկամության մասին գրառման տակ։
Հ.Գ. Գայլի հետ բարեկամություն անելու ժամանակ պետք է չվերածվել ոչխարի, որովհետև ոչխարին գայլն ուտելու է, որքան էլ ոչխարն իրեն գայլի ընկեր երևակայի»։