ՌԴ-ն ճանաչել է Աբխազիային, Աբխազիան էլ կօգնի ՌԴ-ին շրջանցել պատժամիջոցները
Աբխազիան պատրաստ է իր նավահանգիստները տրամադրել Ռուսաստանի համար «գորշ ներմուծման» կատեգորիայի ապրանքների ներմուծման համար՝ շրջանցելով Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները։ Լուրը փոխանցում է newsgeorgia-ն։
Այս մասին Ուֆայում հայտարարել է Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Բաշկիրիայի կառավարությունում կայացած հանդիպման ժամանակ։
։
«Աբխազիան ճանաչել են մի որոշ քանակի պետություններ, մեզ համար ամենակարևորն այն է, որ Ռուսաստանն է մեզ ճանաչել։ Ոչ մի պատժամիջոցներից մենք չենք վախենում, դրանք երբեք չեն չեղարկվել մեր նկատմամբ։ Ընդհակառակը՝ այս դժվարությունները մեզ կմերձեցնեն»,- նշել է Բժանիան։
Սուխումիի ղեկավարն ընդգծել է, որ «զուգահեռ ներմուծումներ իրականացնելու համար» Աբխազիան կարող է օգտագործել իր տարանցիկ հնարավորությունները. երկու նավահանգիստ և մուտք դեպի այլ երկրներ։
ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո։
Մայիսին Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը հրապարակեց ավելի քան 50 կատեգորիաների ապրանքների ցուցակ, որոնք հասանելի կլինեն «զուգահեռ ներմուծման» համար, այսինքն՝ ներմուծումը երկիր կկատարվի առանց արտադրողներին ծանուցելու՝ շրջանցելով պատժամիջոցները։
Ցանկում ներառված են տարատեսակ առարկաներ՝ բույսերից մինչև դեղամիջոցներ, օճառից մինչև զենք։ Վերջերս թարմացված ցուցակում ընդգրկվել են Siemens-ի տուրբինները, BMW-ի արտադրանքները և Lego կոնստրուկտորները։
Վերջերս Միացյալ Նահանգներում կազմել են ցուցակ՝ բաղկացած 18 պետություններից, որոնք տեսականորեն կարող են օգնել Մոսկվային շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները: Դրանք են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Չինաստանը, Թայվանը, Թուրքիան, Բրազիլիան, Հնդկաստանը, Իսրայելը, Մեքսիկան, Սերբիան, ԱՄԷ-ն, Հարավային Աֆրիկան, Նիկարագուան և Սինգապուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ուր ԵՄ-ն, ուր ՆԱՏՕ-ն, ուր՝ Վրաստանը
- Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
- Աբխազիայից և Հվ. Օսիայից 2 000 զինծառայող է կռվում Ուկրաինայում
- Աբխազիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ
- Աբխազիան և Ցխինվալին ողջունել են Ռուսաստանի որոշումը
- Աբխազիան Վրաստանին սահմանագծում է առաջարկում
- Աբխազիայի ԱԽ քարտուղար․ Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղի բացելու հարցի շուրջ անհրաժեշտ է խոսել Վրաստանի հետ
- Քաղաքագետ. Վրաստանում սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը
- Արցախի նախագահը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքից եկած կամավորներին
- Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը․Աբխազիայից կամավորներն Արցախում են․Ախրա Ավիձբա
- Դաուր Կովե. Աբխազական կողմն Արցախի հետ համագործակցելու ցանկություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին