Թուրքմենստանից միգրանտներն ապրում են Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլի օդանավակայանում շաբաթներ շարունակ ապրում են Թուրքմենստանից եկած միգրանտները, ովքեր չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Այս մարդկանց մասին ռեպորտաժը հուլիսի 13-ին հրապարակել է բլոգեր Ֆարհադ Դուրդիևը YouTube-ի իր ալիքում։
Որոշ միգրանտներ արդեն մեկ ամիս է, ինչ օդանավակայանում են։ Նրանք հույս ունեն, որ շուտով կվերսկսվեն Թուրքիայի և Թուրքմենստանի միջև կանոնավոր թռիչքները։ Սակայն «Թուրքմենստան» ավիաընկերության տոմսարկղը դեռ փակ է։
Կուրբան- Բայրամին ակտիվիստները փլավի կաթսա են բերել օդանավակայան և հյուրասիրել թուրքմեններին,- գրում է turkmen.news-ը, փոխանցում՝ centralasia.media-ն։
Թուրքմենստանի կանոնավոր ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ դադարեցվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով 2020 թվականի գարնանը։ Դուրս թռիչքներն այնքան քիչ են կատարվում, որ նույնիսկ հիմա՝ երկու տարի անց, երկրի շատ քաղաքացիներ դեռ չեն կարողացել վերադառնալ հայրենիք։ 2022 թվականի ամռանը վերսկսվեցին կանոնավոր չվերթները դեպի Ռուսաստան և ԱՄԷ։ Միգրանտները հույս ունեն, որ շուտով նաև դեպի Թուրքիա թռիչքներ կհայտնվեն, սակայն մինչ այժմ այդ հույսերը չեն արդարացել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները