Իրանի բանակի ցամաքային զորքերում ԱԹՍ-ների նոր միավորներ են ստեղծվել
ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է, որ «ցամաքային ուժը պատրաստվում է ԱԹՍ-ների հինգ նոր միավոր ստեղծել», գրում է ParsToday-ը։
Նշելով,որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերում սպառազինության զարգացման հիմնական հենասյուներից մեկը անօդաչու թռչող սարքերի ասպարեզ մուտք գործելն է, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին նշել է.«Անօդաչու թռչող սարքերի 5 խմբեր ստեղծելու առաջարկը ներկայացվել է հրամանատարական հիերարխիային»։
Գեներալ Հեյդարին հավելել է.«Տեսնելով Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի հզորությունը՝ աշխարհը ապշած է: Իրանում ջանքեր են գործադրվում զինված ուժերի սպառազինության և տեխնիկայի արդիականացման ուղղությամբ, և համապատասխանաբար, հեռահար և ճշգրիտ զենքեր են կիրառվում Իրանի բանակում»:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատարը նաև ընդգծել է.«Բանակի ցամաքային ուժերը պատրաստ են ցանկացած մակարդակի և մասշտաբով հետ մղել ցանկացած վտանգ և սպառնալիք, և այդ կարողությունը դրսևորվել է այս ուժերի վերջին զորավարժություններում։։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան