Ուզբեկստանի պետական դպրոցներում համազգեստ կրելը պարտադիր կդառնա
Ուզբեկստանի հանրապետության Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ 2022/2023 ուսումնական տարվանից պետական հանրակրթական հաստատություններում դպրոցական համազգեստ կրելը կդառնա պարտադիր՝ հստակեցնելով, թե ինչպես կարելի կլինի ձեռք բերել դպրոցական համազգեստ։
Նախարարության տվյալներով 2022 թվականի օգոստոսի 10-ից յուրաքանչյուր շրջանում և քաղաքում կստեղծվեն դպրոցական համազգեստի մոդելավորողների համար առևտրի կետեր։ Դպրոցները պետք է հանրային վայրերում հայտարարություն տեղադրեն՝ թե որտեղ և ինչ կարգով կարելի է համազգեստ ձեռք բերել: Բացի այդ, դպրոցի տնօրինությանը պարտավորեցրել են բացատրական աշխատանք տանել ծնողների շրջանում։
Նշվում է, որ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին կօգնեն ձեռք բերել դպրոցական համազգեստ։ Այդ նպատակի համար միջոցներ կհատկացվեն տեղական բյուջեից և «Երկաթե տետր», «Կանացի տետր» և «Երիտասարդական տետր» հիմնադրամներից:ույն հիմնադրամները տվյալների բազա են սոցիալական, տնտեսական, իրավական, հոգեբանական աջակցության, գիտելիքի կամ մասնագիտական պատրաստման կարիք ունեցող (գործազուրկ) քաղաքացիների խնդիրները հայտնաբերելու, լուծելու և հետևելու համար։
Աղբյուրը՝ centralasia.media