Պատերազմից հետո Ստեփանակերտը շարունակվում է բարեկարգվել
Ընթացիկ տարում Ստեփանակերտում կբարեկարգվեն ու կասֆալտապատվեն տասնյակից ավելի փողոցներ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:
«Ընթացիկ տարում ԱՀ կառավարության միջոցներով արդեն իսկ բարեկարգվել և ասֆալտապատվել են մայրաքաղաքի Շինարարների, Լազարև, Աբովյան, Նաբերեժնայա (նրբանցքներ) և Պարսեղով (Պարսեղով-Կամո փողոցների խաչմերուկից մինչև Աբովյանի փողոցի հատման կետ) փողոցները: Ընթացքում է Բրյուսով, Շահինյան, Հովհաննիսյան, Շիրազ, Ամիրյան փողոցների ու նրբանցքների և Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասի, Հին Արմենավան թաղամասում՝ Միրզոյան, Գորոդեցկի և Աշոտ Գրաշի փողոցների բարեկարգումը՝ ընդհանուր շուրջ 32 հազար քառակուսի մետր մակերեսով»,- մանրամասնել է Մ. Համբարձումյանը և ավելացրել , որ բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ մայրաքաղաքում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգման և ըստ անհրաժեշտության նաև լայնացման և ավտոկայանատեղերի կառուցման աշխատանքները։
Բարեկարգման աշխատանքներում ներգրաված կապալառու ընկերություններն են՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, «Քարավան» ՍՊԸ-ն, «Ճանշին» ՓԲԸ-ն և «Վիրաժ» ԱԿ-ն ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հատուկ նշանառել և ռմբակոծել է Ստեփանակերտի ծննդատունը
- Ադրբեջանի ԶՈւ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը
- Թշնամին սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում