Փաշինյանը Տաթև-Աղվանի ճանապարհ վերանորոգման տեմպերի դանդաղման օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներին չցանկացավ անդրադառնալ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կառավարության նիստին հայտնեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի վերանորոգման շինարարական աշխատանքներ իրականացվում են, սակայն ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել։
«Հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում, ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով, մասնավորապես Տաթևից հենց Քաշունի ընկած հատվածը, ամենավատ վիճակում է։ Ցանկալի կլիներ տեմպն ավելացնել, որովհետև այդտեղ բավականին շատ մեքենաներ են վնասվում, հատկապես փոքր, բայց վերանորոգման աշխատանքներն, իհարկե, իրակաացվում են»,- նշեց մարզպետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին ձեռնպահ կմնա լրացուցիչ մեկնաբանություն անելուց, քանի որ փոխվարչապետին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարականներ է տվել այդ առիթով, հաջորդ շաբաթ կանդրադառնան այդ հանձնարարականների կատարման տեպին և ընթացքին։
«Հիմա այս պահին որևէ լրացուցիչ մեկնաբանություն չեմ անում։ Գիտենք այդ պրոբլեմատիկան։ Այդտեղ օբյեկտիվ, բայց նաև շատ սուբյեկտիվ գործոններ կան, բայց այս պահին դրանց չանդրադառնանք, կենտրոնանանք, աշխատանքն անենք, ավարտենք»,- նշեց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տաթևի այդ ահավոր ճանապարհը ոչ թե «այլընտրանքային» է, այլ ՄԻԱԿՆ է. Վրթանեսյան
- Կառավարությունն այսօր 2.4 մլրդ դրամի հերթական մեկ անձից գնումը կկատարի Տաթև-Աղվանի ճանապարահատվածի կառուցման համար
- Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 ճանապարհը 8 ժամ փակ է լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան