«Մանկուրտացումը մեր ազգի ամենակարևոր խնդիրներից մեկն է»
Տաջիկստանի լուրերի մեջ մայիսից դեռ թոփ-լուրերում է Տաջիկստանի մշնախի՝ «Մանկուրտ. Ռեքվիեմ» ներկայացման արգելքը, որ բեմադրվել է ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է ձգվում օրը» վեպի։
Նախարար Զուլֆիա Դավլաթզօդան համարում է, որ ներկայացման ռեժիսոր Բարզու Աբդուրազզակովը «ստեղծագործության բովանդակությունը աղավաղել է», և որ այդ ներկայացումը «անընդունելի է Տաջիկստանի ներքին ու արտաքին քաղաքականության և աճող սերնդի դաստիարակության համար»։
Նախարությանը կից գեղարվեստական խորհուրդը չի հաստատել ներկայացման ցուցադրումը։
Ռեժիսորի խոսքով՝ նա վեպի բովանդակությունը չի փոխել, պարզապես այն տեղայնացրել է Տաջիկստանի համար։
«Մենք քննեցինք տաջիկների ազգային ինքնությունը։ Ես հիմա էլ եմ համոզված, որ մանկուրտացումը մեր ազգի ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Իսկ այն, ինչ ասում են, որ՝ ներկայացումը չի համապատասխանում երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը, դա վախն է ռուսների առաջ՝ հանկարծ չնեղանան...»։
Այստեղ նշենք սակայն /Panorama.am/, որ Այթմատովի այս վեպը ՌԴ Կրթության ու գիտության նախարարությունը ներառել է «100 գիրք դպրոցականների համար», և դժվար թե ռուսները նեղանային։
Եվ հիշեցնենք՝ Այթմատովի «Եվ դարից...»-ի նախաբանը Գրիգոր Նարեկացուց է՝ «Զոր գիրդ ընդ մարմնոյս և բանդ ընդ հոգւոյս»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան