Բոբ Դիլանն արգելել է նկարահանել իր համերգները բջջային հեռախոսներով
Ամերիկացի երգիչ Բոբ Դիլանn արգելել է իր համերգների այցելուներին ելույթների ժամանակ օգտագործել բջջային հեռախոսներ։
kulturomania.ru կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ նոր կանոնների համաձայն, հանդիսատեսին արգելվում է նկարահանել, թե ինչ է կատարվում տեսախցիկի առաջ։ Նրանք ստիպված կլինեն իրենց սարքերը դնել հատուկ պատյանի մեջ։
Ըստ հրապարակման, այս կերպ երաժիշտն ակնկալում է պաշտպանել իր կոմերցիոն շահերը և ավելի խորացնել համերգին ներկա գտնվելու փորձը։
Ավելի վաղ նույն նախաձեռնությամբ հանդես էին եկել Մադոննան, Ջեյք Ուայթը, Քեյթ Բուշը և Childish Gambino-ն։ Արտիստներին մտահոգել էր, որ համերգների ձայնագրությունները հայտնվում են սոցիալական ցանցերում։