Մեծ Բրիտանիայի նոր օրենքը խստացրել է հուշարձանների վրա հարձակվելու համար պատիժները
Բրիտանական նոր օրենքի համաձայն, հուշարձանների վրա հարձակվող վանդալներն այժմ կարող են ենթարկվել ավելի խիստ պատժի՝ մինչև տասը տարվա ազատազրկման։
artguide.com-ը գրում է, որ նախկինում ազատազրկման հնարավոր ժամկետը (և 2,5 հազար ֆունտ ստերլինգ տուգանք) չէր գերազանցում երեք ամիսը և սահմանափակվում էր միայն այն դեպքերով, երբ վնասը կազմում էր ավելի քան 5 հազար ֆունտ։
Նոր սահմանափակումները լայն քրեական օրենքի մի մասն են, որի նպատակն է ոստիկանությանն ավելի մեծ լիազորություն տալ՝ ճնշելու բողոքի ակցիաները:
Օրենքի ընդունման համար պատճառ է դարձել 2020 թվականին BLM շարժման ժամանակ անկարգություններն և պատմական դեմքերի արձաններին սպառնացող վտանգը։
Այսպիսով, 2020 թվականի հունիսի 7-ին Լոնդոնում մի երիտասարդ ներկել էր Ուինսթոն Չերչիլի հուշարձանի պատվանդանը։ 1642 ֆունտ ստերլինգ վնաս պատճառելուց հետո նա տուգանվել էր 200 ֆունտով (ինչպես նաև լրացուցիչ իրավական վճարներ և փոխհատուցում): Նման միջադեպերից հետո կոչեր էին հնչում, որ ավելի խիստ պատիժներ սահմանվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան