Դոնեցկում գերի ընկած բրիտանական վարձկան Պոլ Ուրին մահացել է «խրոնիկական հիվանդությունուններից ու սթրեսից»
Դեպքը պատահել է հուլիսի 10-ին, բայց այդ մասին հրապարակվել է այսօր՝ tvzvezda։
«Թեպետ նրան մեղսագրվող հանցանքի ծանրությանը, ԴԺՀ-ն ցուցաբերել է համապատասխան բուժօգնություն։ Նշեմ, որ միջազգաին կազմակերպությունները, ինչպես նաև՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ծանուցված են եղել Պոլ Ուրիի գերի լինելու մասին, սակայն ոչ մի արձագանք չի եղել»,- իր Telegram ալիքում գրել էր Դոնեցկի ՄԻՊ Դարյա Մորոզովան։
Հայտնվում է, որ մահացած վարձկանը ղեկավարում էր ռազմական գործողություններ, ինչպես նաև զբաղվում էր վարձկանների ընտրությամբ ու ուսուցմամբ՝ Ուկրաինայի կողմից կոնֆլիկտին մասնակցելու համար։
Մահվան պատճառ է հայտնվում «խրոնիկական հիվանդությունուններն ու սթրեսը»։
Մինչ այդ ՌԴ ՊՆ-ն զգուշացրել էր օտարերկրյա վարձկաններին, որ նրանց բացահայտում են մինչև այն պահը, երբ նրանք Ուկրաինա են հասնում։ ՊՆ ներկայացուցիչ Կոնաշնիկովը ընդգծել է. Որ Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից օտարերկյա վարձկանները չեն համարվում կոմբատանտներ. Այսինքն՝ նրանց լավագույն ակնկալիքը կարող է լինել դատ և առավելագույն ժամկետով բանտարկում։
Ըստ նույն պաշտոնական անձի հայտարարության՝ վերջին 3 շաբաթվա ընթացքում Ուկրաինայի տարածքում սպանվել են 391 օտարերկրյա վարձկան, իսկ ընդհանուր թիվը 3 221-ից կրճատվել է մինչև 2 741։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուս վարձկաններին կարող են մահապատժի ենթարկել
- Վրաստանի ԱԳՆ-ն ճշտում է ԴԺՀ-ում վրացի վարձկանների հնարավոր լիկվիդացման մասին տեղեկությունը
- Պուշիլին. Մահապատժի դատապարտված վարձկանները երկու շաբաթ ունեն դատավճիռը բողոքարկելու համար
- ԴԺՀ-ում բրիտանական վարձկաններին մահապատժի դատապարտելուց հետո ՄԱԿ-ը կոչ է անում
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է՝ Բրիտանիան հրաժարվել է ազատել Ուկրաինայում գերեվարված իր վարձկաններին
- Արևմուտքի կողմից ուղարկված վարձկանները չեն կարող գերիների կարգավիճակ ստանալ․ Կոնաշենկով
- Թուրք վերլուծաբան. ԼՂ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը ոսկե տոմս էր նրա համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները