«Ժողովուրդ». Կապանում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կապանյան կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզկենտրոնում այժմ էլ բժշկական կենտրոնի տնօրեն նշանակելու համար են իշխանավորները ներքին պայքար մղում՝ փորձելով մեկը մյուսին ապացուցել, որ հենց իր խոսքն է անցնելու:
Այսպես, տեղեկացանք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է շահագրգռված, որ ընկերը՝ Ասատուր Ասատրյանը, ԲԿ-ի տնօրեն դառնա: Նրան հետ այդ հարցում համակարծիք է առողջապահության երբեմնի նախարար, այժմյան պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Դանիելյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհերքեց, որ Ասատրյանն իր ընկերն է, բայց ընդգծեց՝ տնօրեն նշանակելու հարցը նախևառաջ ոլորտից գլուխ հանողների տիրույթում է: «Այո, տեղյակ եմ, որ մեր լավ ընկերոջ՝ Ասատուր Ասատրյանի անունն է քննարկվում, և ես ողջունում եմ նրա թեկնածությունը: Ուրախ կլինեմ, որ նա նշանակվի, բայց ընտրությունը մրցութային կարգով է, հետևաբար այստեղ ինտրիգներ փնտրելը տեղին չէ»,- հավելեց նա: «Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեք մարզպետի հետ»,- հարցրինք պատգամավորին: «Նման խնդիր չկա, ու զարմանում եմ, որ նման տեսակի հարցեր են հրապարակ գալիս»,- վստահեցրեց Դանիելյանը:
Նույն հարցը փորձեցինք նաև Գեղարքունիքի փոքրիկ գյուղի գյուղապետի պաշտոնից թռիչքաձև աճով միանգամից Սյունիքի մարզպետ նշանակված Ռոբերտ Ղուկասյանին ուղղել ու Կապանի ԲԿ-ի տնօրենի ընտրության մասով նաև նրա տեսակետը լսել: Նա, սակայն, որ մոտ մեկ ամիս առաջ մեզ հետ զրույցում խոստացել էր արձագանքել մեր զանգերին ու ցանկացած պարագայում մեկնաբանությամբ հանդես գալ, արհամարհեց մեր թե՛ զանգերը, թե՛ հաղորդագրությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան