Հիմա մշակում ենք Չեղարկման հռչակագիր. Իշխան Սաղաթելյան
«Դիմադրության» շարժման երթից հետո Ֆրանսիայի հրապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփ ներկայացրեց անցած շաբաթ Եվրախորհրդարանում ունեցած հանդիպումները՝ նշելով, որ հանդիպումների հիմնական օրակարգն է եղել՝ Արցախ, Հայաստանի անվտանգություն, ներքաղաքական հարցեր, քաղբանտարկյալներ, ռազմագերիներ։
Նա նշեց, որ Փաշինյանի այն պնդումը, որ կա միջազգային հանրության ձևավորված պահանջ Արցախի կարգավիճակում նշաձողը իջեցնելու հարցում, սուտ է, իրականությանը չի համապատասխանում։
«Առնվազն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, այդ պահանջը չի արձանագրվել։ Պահանջ եղել է ընդհանուր խաղաղության օրակարգի ու խաղաղության հասնելու, բայց երբ բացատրում էինք միջազգային գործընկերներին, որ այդ խաղաղությունը չի կարող լինել հայ ժողովրդի հայրենազրկման, Արցախի հայաթափման, էթնիկ զտման գնով, այդ հիմնավորումներն ու փաստարկներն առարկություն չունեին, հասկանալի էին»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս իշխանության ներկայացուցիչները, որոնք խորհրդարանում ոստիկանների թիկունքում թաքնված պոռոտախոսությամբ են զբաղված, Հայաստանից դուրս կատու են, ծնկի եկած են, ստրուկ են, Հայաստանի շահերը չեն ներկայացնում։
«Մենք այսօր պայքարում ենք ոչ միայն օրվա իշխանության, նաև Թուրքիայի, Ադրբեջանի, նրանց փողերով ֆինանսավորվող գործակալությունների, ֆեյքերի, գործակալների դեմ, մեր պայքարի դժվարությունը նաև սրանով է պայմանավորված»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մի նախաձեռնությամբ են հանդես գալու. «Հիմա մշակում ենք Չեղարկման հռչակագիր, որի էությանը, բովանդակությունը, հետևյալն է՝ հաշվի առնելով, որ Նիկոլը կապ չունի մեր ժողովրդի շահերի, կամարտահայտության հետ, նախընտրական շրջանում իր պլատֆորմով և կառավարության ծրագրով ժողովրդին խոստացել է մի բան, հիմա անում է մեկ այլ բան, սպասարկում է Ադրբեջանի, Թուրքիայի շահերը մի կողմ դնելով հայ ժողովրդի կենսական առաջնահերթ շահերը, մենք հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանակցած բանավոր և գրավոր պայմանավորվածություն։ Մենք այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն դրա տակ և ամբողջ աշխարհը, այդ թվում Ալիևն ու Էրդողանը, հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածության առոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»։
Նա հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 21-ին՝ հինգշաբթի, Ֆրանսիայի հրապարակում ժամը 19։30-ին, որովհետև հուլիսի 22-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական միջոցառում։
Հարակից հրապարակումներ`
- Երթ Երևանի փողոցներով. «Նիկոլ Փաշինյանի ձեռքը պետք է բռնել»
- «Հայեր ջան ոտքի. Արցախից պրծել են, հիմա ուզում են Հայաստանը վերցնել»
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Ֆրանսիայի հրապարակում լռության րոպե է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան