Իտալիայի նախագահը հրաժարվում է ընդունել վարչապետի հրաժարականը
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել։ Ինչպես նշում է BBC-ն հրաժարականը հաջորդել էկոալիցիոն գործընկեր «Հինգ աստղ»-ը հրաժարվել է վստահության քվեով նրան աջակցելուց։
Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավարը լոալիցիոն կառավարությունը ղեկավարում է 2021 թվականի փետրվարից։
Հայտարարության մեջ նա նշել է՝ վստահության պայմանագիրը, որը պահպանում էր միասնության կառավարությանը, վերացել է:
Սակայն երկրի նախագահը հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը։ Նախագահ Սերջիո Մատարելլան Մ. Դրագիին նշանակել է այդ պաշտոնում՝ ղեկավարելու Իտալիան համավարակաին հաջորդած շրջանում, երկիրը փրկելու անկայունությունից: Նա կոչ է արել Դրագիին դիմել խորհրդարան՝ հստակ պատկերացում կազմելու քաղաքական իրավիճակի մասին:
Նախագահ Մատարելլայի միջամտության ազդեցության արդյունքը դեռ պարզ չէ: Ակնկալվում է, որ Դրագին խորհրդարան կգնա հաջորդ չորեքշաբթի, և բավարար աջակցության դեպքում կարող է մնալ իր պաշտոնում:
Հարակից հրապարակումներ`
- Շրի Լանկայի վարչապետը համաձայնել է հեռանալ պաշտոնից
- Էստոնիայի վարչապետը հրաժարական է տալիս
- Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է
- Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին