Գերմանիայի կանցլեր Շոլցի սխալները հանգեցրել են միլիարդավոր կորուստների Գերմանիայում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որը զբաղեցրել է փոխկանցլերի և ֆինանսների նախարարի պաշտոնները 2018-2021 թվականներին, ֆինանսական քաղաքականության մեջ լուրջ սխալներ է թույլ տվել, ինչի պատճառով երկիրն այժմ միլիարդավոր վնասներ է կրում գնաճի արագացման ֆոնին, գրում է Redaktionsnetzwerk Deutschland-ը ՝ վկայակոչելով Գերմանիայի ֆինանսների նախարարության փաստաթուղթը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, փաստաթղթում նշվում է, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում ընկերությունների 61%-ը փորձել է նոր աշխատակիցներ գտնել, սակայն ձեռնարկությունների 76%-ը շարունակում են դժվարություններ ունենալ կադրեր ընդունելու հարցում։
Հոդվածում նշվում է, որ Շոլցը և ֆինանսների նախարարի պաշտոնում նրա նախորդը՝ Վոլֆգանգ Շոյբլեն, փոխառու միջոցներ ներգրավելու համար իրականացրել են պարտատոմսերի թողարկման քաղաքականություն, որոնք գնաճի փոփոխություն են պարունակում: Դա հանգեցրել է նրան, որ գների աճի ցածր տեմպերի դեպքում դա ձեռնտու էր պետությանը, սակայն այժմ գնաճի կտրուկ բարձրացման ֆոնին նման արժեթղթերի գծով պարտավորությունների կատարումը սկսել է «անհամաչափ թանկ» նստել կառավարության վրա։
Այսպիսով, հաջորդ տարի տոկոսների մարման համար Գերմանիայի ընդհանուր ծախսերը կկրկնապատկվեն և կկազմեն գրեթե 30 մլրդ եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան