Պեսկովը՝ ՌԴ-ից գնացած ընկերություններին ընդունելու Տոկաևի որոշմանն ի պատասխան
Կրեմլը դրական է գնահատել Ղազախստանի իշխանությունների որոշմանը՝ ստեղծել պայմաններ վերատեղակայելու արտասահմանյան այն ընկերություններին, որոնք հեռացել են ՌԴ-ից Ուկրաինայի հետ կոնֆլիկտի հողի վրա։ Պեսկովի այս հայտարարությունը փոխանցել է «Կոմերսանտը» (КоммерсантЪ)։
«Միանգամայն նորմալ է, երբ ցանկացած երկիր փորձում է իր մոտ օտարերկրյա ներմուծողների համար կոնֆորտային պայմաններ ստեղծել։ Այդպես են վավում բոլոր երկրները, ներառյալ՝ մեր երկիրը։
Այլ բան է, որ հասկանալի է՝ աննախադեպ ճնշումների տակ են շատ ընկերություններ նման որոշում կայացնում։ Ցավոք՝ սա իրողություն է, որում մենք ապրում ու աշխատում ենք»,- ասել է Պեսկովը ի պատասխան ռուս-ղազախական հարաբերությունների վրա Տոկաևի որոշման անդրադարձի մասին հարցին։
Տոկաևը իր այս որոշման մասին հայտարարել էր երեկ՝ հուլիսի 14-ին։ Նա հրահանգել էր ՌԴ-ից հեռացած ընկերություններին ընդունելու համար պայմաններ ստեղծել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից հեռացել են արտասահմանյան խոշոր 1400 ընկերություններից ամեն երկրորդը։
Տոկաևը գտնում է, որ սա լավ հնարավորություն է Ղազախստանի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան