Իվան Տելեգինը լքում է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի պաշտոնը
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Բանկի գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինըլքում է ՎՏԲ խումբը՝ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2018թ․ փետրվարից։
«2018թ․-ից Իվան Տելեգինի ղեկավարությամբ ՎՏԲ-ին հաջողվել է դառնալ Հայաստանի ամենաուժեղ բանկերից մեկը՝ զգալիորեն ընդլայնելով իրներկայության մասնաբաժինը ֆինանսական շուկայի առանցքային հատվածներում։ Այս տարիների ընթացքում բանկում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որին հաջողվել է իրագործել ՎՏԲ խմբի ռազմավարական նախաձեռնությունները և հասնել շահույթիռեկորդային ցուցանիշների։ Բավական է նշել, որ այսօր ՎՏԲ-ում սպասարկվում է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը։Մենք շնորհակալություն ենք հայտնում Իվանինհաջողված աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ»,- նշում է ՎՏԲ Բանկի (ՀԲԸ) նախագահի- Վարչության ղեկավարի տեղակալԴենիսԲորտնիկովը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը կշարունակի իր կայուն զարգացումը հանրապետության շուկայում՝ մնալովՎՏԲ խմբի բիզնեսի առաջնահերթ տարածաշրջաններիցմեկը։ Ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին հասանելի են բանկային առաջնակարգ պրոդուկտներ և ծառայություններ: ՎՏԲ-ն մտադիր է շարունակել իր մասնակցությունը պետական առանցքային ծրագրերին, ինչպես նաև նորարարական լուծումների մեկնարկներին՝ երկրի ողջ ֆինանսական շուկայի զարգացման համար, այդ թվում՝ թվային բիզնեսի ոլորտում։ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին հասանելի են ավելի քան 60 մասնաճյուղեր ամբողջ երկրի տարածքում, ավելի քան 200 բանկոմատներ և մոտ 120 վճարայինտերմինալներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկից հայտնում են, որ Բանկի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի ՎՏԲ-Հայաստան Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։ Կադրային հետագա որոշումների մասին Բանկը կհայտարարի ավելի ուշ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն սկսում է «Мир» քարտերի սպասարկումը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում
- ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Մակ Ֆիշ» ՍՊԸ-ին
- ԿԲ. ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացնում է ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները
- ԿԲ. ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին