Քրիստինե Գրիգորյան. Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և ԱՆ-ից
ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը գրում է.
«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։
Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։
Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
Ցավակցությունս եմ հայտնում պարոն Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին»։
Ի պատասխան այս գրառման, փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել է.
«Գոնե սուս մնա»։
Մեկ ուրիշ օգտատեր նշել է.
«Չես կարծում, որ պարզաբանումների համար ուշ է, հըն այ նիպ….
Ամաչեք, լռեք, բերաններդ փակեք, անհետացեք մեր կյանքից…»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան