Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշել է, որ թեև ցավալի դեպքը տեսախցիկների առջև է տեղի ունեցել, և այդ պահին որևէ հանցավոր արարքի մասին տվյալներ չկան, բայց հիմք ընդունելով կյանքի իրավունքի երաշխավորման մասին ՄԻԵԿ պահանջները և նկատի ունենալով, որ Արմեն Գրիգորյանը գտնվել է անազատության մեջ՝ փակ հիմնարկում, մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հարակից հրապարակումներ`
- Երթ Երևանի փողոցներով. «Նիկոլ Փաշինյանի ձեռքը պետք է բռնել»
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին