Հաջորդ տարի Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում
Կիպրոսի Հանրապետության հանրային ՌԻԿ հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման ընթացքում անդրադարձ է եղել Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի Կիպրոսի Հանրապետություն կատարած առաջին պաշտոնական այցին, ինչպես նաև հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպմանը:
Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում են՝ տեսանյությում նշվում է, որ հեռուստաընկերության տնօրինության և տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխաիլի հետ հանդիպման ժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա են երկարամյա սերտ հարաբերություններ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռնվի փոխադարձության սկզբունքով դիվանագիտական ներկայացուցչություններ բացել երկու երկրների մայրաքաղաքներում՝ Երևանում և Նիկոսիայում:
Դեսպանը նշել է նաև, որ գալիք տարի ՀՀ-ը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում, որը կներկայացվի հայ դիվանագետի կողմից՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան