Մահացել է Թրամփի կինը
73 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանա Թրամփը։
«Նյու Յորքի իր տանը կյանքից հեռացել է Իվանա Թրամփը։ Նա հիանալի, գեղեցիկ ու անհավանական կին էր, ապրեց գեղեցիկ ու ոգեշնչող կյանքով»,-BBC-ն մեջբերել է Սպիտակ տան նախկին ղեկավարի գրառումը։
Ոստիկանությունը ենթադրում է, որ մահը վրա է հասել ինչ-որ միջադեպի հետևանքով։ ԶԼՄ աղբյուրների փոխանցմամբ, տիկին Թրամփին անգիտակից վիճակում գտել են Նյու Յորքի իր տան սանդուղքի մոտ։ Ենթադրվում է, որ նա ընկել է:
Նախկին ֆոտոմոդելը ծնվել էր 1949 թվականին Չեխոսլովակիայում։ 1977-ին ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ։ 1992-ին նրանք բաժանվել են։ Համատեղ ամուսնության արդյունքւոմ զույգն ունեցել է երեք երեխա՝ Դոնալդ կրտսերը, Իվանկան ու Էրիկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան