Տոյվո Կլաարը՝ Երևանից Բաքու
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով երկու օր առաջ Երևանում էր, այժմ Բաքվում է։
Նա Թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել Բաքվից ու գրել է. «Սպասվում են կարևոր հանդիպումներ»։
Հայաստանում Կլաարը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ «հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:…
Անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ու Տոյվո Կլաարին խոսել են Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորումից»
- Տոյվո Կլաարը Երևանում է
- Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Արմեն Գրիգորյանը
- Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը
- Տոյվո Կլաարը կարևոր է համարել Փաշինյանի հայտարարությունները
- Կարևոր կլինի, որ երկու կողմերն էլ պատրաստ լինեն փոխզիջումների. Տոյվո Կլաար