Թերրի Ջորջի այցը ARARAT թանգարան
Հուլիսի 14-ին ARARAT թանգարանը հյուրընկալել է օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջին՝ «Ոսկե ծիրան» XIX Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Թերրի Ջորջը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա ժյուրիի նախագահն է, ում ֆիլմացանկում տեղ են գտել մի շարք ճանաչված ֆիլմեր՝ «Խոստումը» «Ռուանդա հյուրանոց» և այլն:
Այցելության ընթացքում Թերրի Ջորջին ներկայացվել է լեգենդար հայկական կոնյակի պատմությունը, նրա ստեղծման գաղտնիքները և կոնյակագործ վարպետների ստեղծագործական որոնումներն ու նորարար մոտեցումները։
Կինոռեժիսորը նաև այցելել է ARARAT թանգարանի գանձարան, որտեղ պահվում է հայկական կոնյակագործության տարեգիրը ներկայացնող ARARAT կոնյակի բացառիկ նմուշներ։ Շրջայցի ավարտին Երևանի կոնյակի գործարանի կողմից Թերրի Ջորջին հանձնվել է ARARAT Charles Aznavour Signature Blend անվանական կոնյակը։
«Մեծ պատիվ է արժանանալ Charles Aznavour Signature Blend կոնյակին։ Ինձ համար Շառլ Ազնավուրը մեծություն է։ Ես կպահեմ այն շատ առանձնահատուկ միջոցառումների համար», - նկատել է Թերրի Ջորջը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան