«Հրապարակ». Ո՞վ է գեներալ Ասրյանը, որը դարձավ ԶՈւ ԳՇ պետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Զինված ուժերի ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, իսկ ավելի վաղ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր։ Ասրյանն այն գեներալներից է, ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:
Իսկ մի քանի ամիս հետո այնքան «խելոքացավ», որ փորձեց արդարացնել Սև լճի տարածքում թշնամու տեղակայումը։
«Հակառակորդի նշած 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություն չունի»,- ասել էր նա այն օրերին, երբ Սև լճի տարածքից ադրբեջանցիները հայ զինվորների էին գերեվարել։
Իսկ 2021 թ․ սեպտեմբերի 27-ի հրամանագրով Էդվարդ Ասրյանն ազատվել էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի՝ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից այն պատճառով, որ նրան տեսել էին պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մոտ 10 րոպե զրուցելիս, որի ժամանակ նա Օհանյանին «պարոն գեներալ»-ով էր դիմել, ինչը դուր չէր եկել, մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան