Ադրբեջանցիները նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Շուռնուխ և Որոտան գյուղեր էի գնացել։ Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց հետո այստեղ ապրող մարդկանց կյանքը գլխիվայր փոխվել է՝ կենցաղից, ապրուստից մինչև անվտանգություն։
Ադրբեջանցիները ինչպես մյուս, այնպես էլ՝ այս նոր ուղղությամբ բնագծերում ամրանում են, մեծ ինտենսիվությամբ աշխատանքներ իրականացնում։
Այս հատվածում վերջին անգամ 7-8 ամիս առաջ էի եղել, պետության ծրագրերը դանդաղ ընթացքի մեջ են, բայց կան անհատներ, մասնավոր կազմակերպություններ, որոնք ծրագրեր են իրականացրել/իրականացնում։
ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը տեղում զգալի է, նկատելի է, որ տեղում և՛ բնակիչների, և՛ իրենց հիմնական գործառույթների մասով ակտիվ գործում են։
Իրականում զորքերի համար ծառայություն իրականացնելու բարդ տեղամաս է, բայց հիմա վիճակը սա է։
Իմ պատկերացումները սահմանային անվտանգության ապահովման առումով, բնականաբար, տարբերվում է այս իշխանության մոտեցումներից և գործողություններից, բայց նկատելի էր, որ այս հատվածում սահմանապահ զորքերը նկատելի աշխատանք տանում են, որը ընթացիկ խնդիրներ լուծում է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, անելիքները շատ են, իսկ դրանց իրականացման սկզբունքները պետք է արմատական վերանայումների ենթարկվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարել՝ ով հայրենիքի մասին մտածում է, պետք է ներգրավվի ինժեներական աշխատանքներում, հարիր չէ նախարարին. Տիգրան Աբրահամյան
- Աբրահամյան. Եռամսյա հավաքներին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց ներգրավումը ես կարևորում եմ այլ տեսանկյունից
- Տիգրան Աբրահամյան. Սա բավականին լուրջ մեղադրանք է Օնիկ Գասպարյանին
- Տիգրան Աբրահամյան. Իրենց հետաքրքրքում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի
- Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը
- Նիկոլ Փաշինյանը ձեզ նոր պատերազմ է բերում և նոր կորուստներ է բերելու. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան