«Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
«Նիկոլի ճղճիմ հրահանգով ապօրինաբար կալանավորված Արմեն Գրիգորյանին վերջին անգամ հանդիպել եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի Andranik Tevanyan ու Արթուր Խաչատրյանի Arthur Khachatryan հետ այցելել էինք կալանավայր՝ ապօրինաբար ազատությունից զրկված մեր ընկերներին տեսնելու:
Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել, բայց ստացվեց այնպես, որ մենք կարողացանք հանդիպել:
Թեև որոշակի առողջական խնդիրներ ուներ, բայց տրամադրությունը բարձր էր, ամենևին ընկճված չէր: Սեղանին Մարկեսի գիրքն էր: Մեզ տեսավ ու զարմացավ, որ կարողացել էինք իր խուց մտնել:
Ասաց, որ դրսում պայքարող մարդիկ չմտահոգվեն իր մասին, այլ աշխատեն միայն սրան վռնդելու ուղղությամբ:
Ուզում էր բանտից դուրս գալուց Հայաստանում դրական փոփոխություններ տեսնել: Ափսոս՝ չհասցրեց: Արմենին նիկոլը սպանեց։ Բայց ես ինձ, մեզ, բոլորիս էլ եմ մեղավոր համարում այս վիճակի համար:
Հանգչիր խաղաղությամբ, Արմե՛ն...
Միակ բանը, որ խոստանում եմ, մինչև վերջ կռիվ տալն է: Այս մահաբեր ոհմակին պետք է հեռացնենք»,- գրել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։: