«Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
«Germolio» բարեգործական ասոցիացիայի նախագահ Թերեզա Մխիթարյանը դատարանում Արմեն Գրիգորյանի մահվան մասին գրում է. «Ամենաշատը նիկոլի թուրք ռեժիմը վախենում է Արմենի նման տղաներից. էն մարդկանցից ում մի երկու ոսկոր խորովածով, կամ փդած պաշտոնով, մի քանի «մանեթով» կամ տարբեր կամպրամատներով չեն կարող «առնել», իրանցով անել, իրանց՝ սատանայի դաշտ տանել:
Ոչ մի ձև չունեն Արմենի նման տղաների վրա ազդելու, վախեցնելու, վերահսկելու ՈՉ ՄԻ ՁԵՎ, դրա համար ահավոր շատ են վախենում, միայն կարող են սպանել …
Բայց, Արմենը բոլոր տականքներին հաստատ հաղթել է՝ Հայրենիքի համար իր կյանքի մինչև վերջին վայրկյան պայքարել է, կյանքը տվել է, հեռացել է այս կյանքից որպես իսկական տղամարդ ու Մարդ:
Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են որպես չարի ու թուրքի ստրուկ:
Ննջիր խաղաղությամբ, մեր Հայրենասեր Եղբայր»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
- Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին