Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվել են պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի համաձայն, նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։
Ռուբեն Մելիքյանի ելույթի ընթացքում Ա. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ, կորցրեց գիտակցությունը։ Ներկաները առաջին օգնություն ցուցաբերեցին, կանչել են շտապօգնություն։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը անազատության մեջ է մայիսի 17-ից։
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին
- Քննչական մարմինը հայտարարել է Արմեն Գրիգորյանի դեմ քրգործով նախաքննության ավարտ
- Արմեն Գրիգորյանը կմնա անազատության մեջ
- Արմեն Գրիգորյանը պատասխանատվության է կանչվել Փաշինյանի հակառակորդը լինելու համար. Ռուբեն Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան