Ֆրանսիայում Բաստիլի օրվա հրավառության հետևանքով զոհվել է 7-ամյա տղա և նրա 24-ամյա քույրը
Ֆրանսիայում 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը զոհվել են Բաստիլի գրավման օրվա առթիվ տոնական հրավառության ժամանակ։ «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ouest-France թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում (Մեն և Լուար դեպարտամենտ) ժամը 23.00-ից հետո: Անժեր քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ տեղի է ունեցել «հրավառության հետևանքով»։
Մահացածները կանգնած են եղել հրավառության կայաններից մոտ 60 մետր հեռավորության վրա։ Նույն ընտանիքի մեկ այլ անդամ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան