Արթուր Գրիգորյանի և Ֆերդինանտ Մանուկյանի մահարձանների պատրաստման համար բյուջեից գումար կհատկացվի
Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց գումար է հատկացվելու ԿԳՄՍ նախարարությանը ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահարձաններիի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար։
«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիրգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից` 2022 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով),- նշված է որոշման մեջ:
Նույնքան գումար նույն նպատակով հատկացվելու է նաև Ֆերդինանտ Մանուկյանի այրուն` Էմմա Մանուկյանին։
Հարակից հրապարակումներ`
- Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը
- Արթուր Գրիգորյանի վերջին հրաժեշտը՝ ծափահարություններով և իր երգերի հնչյունների ներքո
- Շնորհակալություն Արթուր Գրիգորյանին, որ մեզ համար թողել է հրաշալի երգեր ու երգող սերունդ