«Հայեր ջան ոտքի. Արցախից պրծել են, հիմա ուզում են Հայաստանը վերցնել»
«Ինչ այսօր կատարվեց Արմեն Գրիգորյանի մոր աչքի առաջ դատարանում, կարող է կատարվել յուրաքանչյուրի աչքի առաջ ձեր հարազատի հետ կապված, որովհետև այս իշխանությունը այլ ճանապարհ չունեն իշխանությունը պահելու համար»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին ասաց Քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը։
Նա կոչ արեց միավորվել ու օր առաջ հեռացնել այս իշխանություններին, այլապես յուրաքանչյուր մոր աչքի առաջ կարող է տեղի ունենալ այն, ինչ այսօր տեղի ունեցավ։
Քաղաքացի Աշոտ Գրիգորյանը, ով շարժման առաջին օրից եղել է հրապարակում, այսօր ցանակացել է հարթակից խոսել։ Նա էլ կոչ արեց, խնդրեց՝ հավաքել ու հեռացնել այս իշխանությանը։
«Հայ ենք, ոտքի ելեք։ Ես այն տարիքի եմ, որ հիմա իմ թոռների, ծոռների համար եմ ապրում, որ թուրքի լուծի տակ չընկնեն։
Հայեր ջան ոտքի, Արցախից պրծել են, հիմա ուզում են Հայաստանը վերցնել։ Չեն կարող,- ասաց Ա. Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Ֆրանսիայի հրապարակում լռության րոպե է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան