Մի քանի օր է Պորտուգալիայում ու Ֆրանսիայում ուժեղ հրդեհներ են
Ավելի քան 3 հազար հրշեջ պայքարում է Պորտուգալիայում հրդեհների դեմ՝ տեղի բնակչության հետ, ովքեր հուսահատ փորձում են փրկել իրենց տները։ Հրդեհները սկսել են մի շաբաթ առաջ՝ խիստ տապի ու երաշտի հետևանքով։ 200-ի կարգի հրդեհային օջախներ ոչնչացրել են 10 հազար հա անտառ, հարյուրավոր մարդիկ տեղահանվել են, 135-ը՝ տուժել։
Պորտուգալիայի կառավարությունը երկարացրել է արտակարգ իրավիճակի դրությունը մինչև կիրակի։ Մինչ այդ՝ 40 աստիճանից շոգը չի իջնելու։
Կառավարությունը, սակայն, նշում է, որ շոգը միակ պատճառը չէ հրդեհների՝ դրանց 70 տոկոսի դեպքում մեղավորը մարդն է։
Ֆրանսիայում նույնպես հրդեհներ են՝ արդեն չորրորդ օրն է փորձում են մեկուսացնել հրդեհի երկու օջախ Բորդոյի շրջակայքում և Ժիրոնդայի վարչատարածքում։ Թեև տոննաներով ջուր է ուղղաթիռներով շպրտվել և հազարավոր հրշեջներ են աշխատում, ուժեղ քամին կրակը հրում է դեպի նոր տարածքներ։ Ոչնչացվել է 5 հազար հա անտառ և արոտավայր։ 10 Հազարից ավել բնակիչներ տարհանվել են։
Ֆրանսիական 11 վարչատարածքում եղանակային նարնջագույն վտանգի աստիճան է հայտարարված։
Հրդեհների մասին հայտնել էր euronews-ը։