Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրահավաքը։ Մեկնարկը տրվեց պրոդյուսեր, այսօր դատարանի նիստերի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
«Ցավալիորեն, այսօրվա մեր հանրահավաքի հիմնական թեման Արմեն Գրիգորյանն է, մարդ, ով հետպատերազմական շրջանում գիտակցելով այս իշխանության չարիքի աստիճանը, ամենօրյա պայքարի մեջ մտավ, իր գործունեությամբ փորձեց անել ավելին, քան մարդ անհատը կարող էր անել։
Կալանքի ենթարկված այս իշխանության հերթական զոհը դարձավ, և այն ապօրինությունները, որոնք կիրառվեցին, վստահեաբար խթան դարձան, որպեսզի սիրտը, առողջությունը չդիմանա»,- ասաց հանրահավաքը վարող Սևակ Նազարյանը։
Իրավապաշտան, Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը բարձրացավ հարթակ և ներողություն խնդրեց, որ ելույթ է ունենում, բայց մի քանի կարևոր պատճառ կա, որ հենց այստեղից ու հենց այսօր պետք է խոսի, պետք է խոսքի Արմեն Գրիգորյանի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդման մասին։
«Պատճառներից առաջինն այն է, որ շատերն են խոսում այն մասին, որ նա առողջական խնդիր ուներ։ Այո, այդպես էր։ Բայց Արմեն Գրիգորյանը ուներ նաև բարձր արժանապատվություն։ Երբ մենք խոսում էինք առողջության մասին, ասում էր՝ լսեք, ո՞վ է ձեզանից բժիշկը։ Նա բժշկական կրթություն ուներ։
Ասում էր՝ ես իմ բուժմամբ զբաղվում եմ։ Մեզ թույլ չտվեց այդպես էլ մինչև օրս դատարանի կամ որևէ այլ մարմնի առջև խոսենք իր առողջական խնդիրների մասին, ասում էր՝ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, որ Արմեն Գրիգորյանն առողջական խնդիրներ է առաջ բերում, որպեսզի պատասխան չտա, ես իմ ցանկացած խոսքի համար պատրաստ եմ պատասխան տալ, քաղաքական հետապնդման եմ ենթարվում և պատվով եմ տանելու այդ քաղաքական հետապնդումը։
Մինչև վերջ պատվով տարավ այդ խաչը»,- ասաց Մելիքյանը։
Նա նաև նշեց, որ թեև պաշտոնական շրջանակներ սկսել են սլաքներն ուղղել քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ, սակայն Ա. Գրիգորյանը ՔԿՀ-ում չի նեղվել։
«Այստեղ չեն խնդիրները, խնդիրները լրիվ այլ տեղում են։ Խնդիրն այն է, թե ինչու պետք է նա առհասարակ ՔԿՀ-ում հայտնվեր, ինչի համար են նստացրել, երբ են նստացրել, ովքեր են նստացրել, ում հրամանով են նստացրել։ Արմեն Գրիգորյանը քրեակատարողական հիմնարկում բացառապես իր քաղաքական հայացքների համար է հայտնվել։
Մարդասպաններին մի ման եկեք այնտեղ, որտեղ չկան։ Խոսում են ՔԿՀ մասին և այլն։ Նրանց ման եկեք գրիչի հարվածները դնող քննիչների, դատախազների, դատավորների, նրանց պատվեր տվողների մեջ։ Նրանց՝ ամենաբարձր պատվեր տվողների մեջ։
Արմենին սպանեցին սպանեցին Ֆրանսիայի հրապարակի համար»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հրապարակում հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարակել՝ «Նիկոլ, մարդասպան»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում լռության րոպե է
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան