Վարդան Ոսկանյան. Գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհի վիճակին ու դրա վերաբերյալ հրապարակումներին, մտահոգություններին, գրում է.
«Օրերս Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներն, անդրադառնալով նվաստիս հարցազրույցներից մեկին, անհանգստություն էին հայտնել, որ Հայաստան-Իրան ցամաքային ուղիղ կապի անխափան ու որակյալ ապահովումը և դրա միջոցով միջազգային հաղորդակցության ուղիների գործարկումը կսահմանափակի Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները մեր տարածաշրջանում։
Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածի թշնամական բռնազավթումից հետո Տաթև-Աղվանի ուղղությամբ Հայաստան-Իրան կենսական նշանակության կապն ապահովող այժմ ցավալիորեն միակ ճանապարհի աղետալի վիճակը խոսում է այն մասին, որ գործ ունենք ռազմավարական մտածողության լիակատար բացակայության հետ, ինչը Հայաստանը դարձնում է էլ ավելի խոցելի ոչ միայն և ոչ այնքան տնտեսական, այլ նաև առաջին հերթին աշխարհաքաղաքական առումով»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Տաթև-Աղվանի ճանապարհ վերանորոգման տեմպերի դանդաղման օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներին չցանկացավ անդրադառնալ
- Տաթևի այդ ահավոր ճանապարհը ոչ թե «այլընտրանքային» է, այլ ՄԻԱԿՆ է. Վրթանեսյան
- Հայաստանից դեպի Իրան տանող միակ ճանապարհն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին