Օրբանը ՌԴ դեմ պատճամիջոցները համարում է կրակոց ԵՄ թոքերին
Եվրոպական պատժամիջոցները իրենց չարդարացրեցին. Հունգարիայի վարչապետի գնահատականը փոխանցում է tvzvezda-ն։
Օրբանի կարծիքով՝ ՌԴ-ին զսպելու քաղաքականությունը հակառակ արդյունք ունեցավ, որը Եվրոպան արդեն զգում է իր վրա։
«Ճիշտն ասած՝ ես սկզբում մտածում էի, որ մենք պարզապես կրակել ենք մեր ոտքին, բայց հիմա թվում է, որ եվրոպական տնտեսությունը կրակել է իր թոքերին ու դրա համար է այն ամենուր խեղդվում»,- ասել է Օրբանը ռադիո Kossuth-ի եթերում։
Հունգարացի վարչապետը զգուշացրել է սպասվող տնտեսական անկման մասին և խորհուրդ տվել խնայել աշխատանքը, եթե այն ունեն։
ԵՄ իշխանությունները հետևողականորեն ընդունել են պատժամիջոցների 6 փաթեթ, որից վերջինը նավթ ու գազի տարանցման արգելք էր ներառում։ Սա ԵՄ-ում տնտեսական ճգնաժամի հանգեցրեց և թռիչքաձև բարձրացրեց էներգակիրների գինը։
Հունգարիան ԵՄ այն քիչ երկրներից է, որ ի սկզբանե հավասարակշռված քաղաքականություն վարեց պատժամիջոցների հետ կապված։ Մինչ այս հայտարարություն՝ հունգարական իշխանությունները զգուշացրել էին, որ չեն աջակցելու ռուսական գազի վրա հնարավոր էմբարգոն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան