Իրավունք 12:09 15/07/2022 Հայաստան

Եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են

2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: 

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը:
Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022թ. ընթացքում:

Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11  քրեական գործով:

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝  

. 2022թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղարդանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին:

Այս գործով դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով`  մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

.2022թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

. 2022թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար:

. 2022թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Բացի վերոնշյալը, դեռևս 2021թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման  հիմքով:

Դատախազի կողմից վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 03.03.2022թ. ՀՀ վերքննիչ դատարանը որոշմամբ բողոքը բավարարել է՝ գործն ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բոլոր այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների գույքի ծագման օրինականության հետ կապված կասկածներ են առաջացել, համապատասխան զեկուցագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության վարույթ սկսելու հիմքերը պարզելու նպատակով:

ՀՀ քրեական նոր օրենսգրքով այս երկու արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տհաճ իրադրություն, դիսկոմֆորտ և կաշկանդվածություն. Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին
Ավանի  /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին,...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարությանը կոչ է անում Մագնիտսկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչախմբի դեմ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Դինա Տիտուսը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է  Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը։...
Աղբյուր` Panorama.am
18:03
Իրանն ու Ռուսաստանն արևմուտքի կարիքը չունեն. Մասուդ Փեզեշքիան
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը վկայում է այն մասին, որ երկու տերություններն էլ մտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:52
Սոչիում ուժեղ փոթորիկի վտանգ կա
Սոչիի լողափեր քաղաքացիների մուտքը սահմանափակվել է կանխատեսվող փոթորկի պատճառով։ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ փոթորիկի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Արմավիրում օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները հուղարկավորությունից վերադառնալիս մուտք են գործել կասկածյալի տուն
Հունվարի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
17:00
Երևանի հատակագիծն արագ է գրվել, վերանայման կարիք կա․ Բուռնազյան
Որքանո՞վ են համահունչ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում  ու Երևանի հատակագծում տեղ գտած նպատակները։ Ի՞նչ խնդիրներ ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}