Երթ Երևանի փողոցներով. «Նիկոլ Փաշինյանի ձեռքը պետք է բռնել»
«Դիմադրության» շարժման հանրահավաքի մասնակիցները երևանյան կենտրոնական փողոցներով երթ են իրականացնում՝ վանկարկելով «Նիկոլ մարդասպան», «դավաճան հեռացիր»։
Հանրապետության հրապարակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այսօր բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել հերթական սպանությունը։
«Բոլորիս աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը սպանեց հերթական հային։ Այդպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև մենք այդ արյունարբուի ձեռքը չենք բռնել։ Փաշինյանը սերիական մարդասպան է, հաճույք է ստանում հայի արյուն տեսնելուց։ Նիկոլ Փաշինյանի ձեռքը պետք է բռնել»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Երթի մասնակիցները Կենտրոնի դատարանի դիմաց ծաղիկներ դրեցին, մոմեր վառեցին ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։ Հենց այդ դատարանում այսօր դատական նիստի ընթացքում մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայեր ջան ոտքի. Արցախից պրծել են, հիմա ուզում են Հայաստանը վերցնել»
- Թուրքիայի պահանջն է՝ չեզոքացնել, մեկուսացել բոլոր այն հայերին, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի համար. Սաղաթելյան
- Արմեն Գրիգորյանը ՔԿՀ-ում էր բացառապես իր քաղաքական հայացքների համար. Ռուբեն Մելիքյան
- Ֆրանսիայի հրապարակում լռության րոպե է
- Արմեն Գրիգորյանի մահը, իսկ ավելի ճիշտ սպանությունը այն ապօրինի ժամանակի վկայությունն է, որում մենք ապրում ենք. Վանեցյան
- «Արմենը գնաց որպես ազատ մարդ, իսկ Արմենին սպանողները մինչև կյանքի վերջ մնալու են թուրքի ստրուկ»
- «Իմացել էինք, որ Արմենը մենախցում է և թույլ չեն տալիս նրան տեսակցել»
- «...Որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա»
- Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում
- Դատական նիստի ընթացքում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան