Նախկին հեռուստահաղորդավարը՝ Բելգիայի արտգործնախարար
Նախկին հեռուստահաղորդավարուհի Աջա Լյաբիբը կնշանակվի Բելգիայի արտաքին գործերի նոր նախարար Սոֆի Վիլմեսի հրաժարականից հետո։ Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Ժորժ Լուի Բուշեն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Որոշումն ընդունված է»,- ասել է նա։
Սպասվում է, որ ուրբաթ օրը Բելգիայի թագավոր Ֆիլիպը կընդունի Լյաբիբին, որտեղ տեղի կունենա երդման արարողությունը։ Ներկա կլինի նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյոն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան