Ալիևը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում խոստումը չկատարելու մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կատարել Արցախի Հանրապետության վերաբերյալ տված խոստումները։
Նրա խոսքով, մի քանի ամիս առաջ Բաքու է այցելել ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան (Ալիևը չի նշել նրա անունն ու պաշտոնը) և խոստացել, որ հայկական զորքերը կլքեն Լեռնային Ղարաբաղը։
«Բայց այսօր արդեն հուլիսի կեսն է, այս հարցը դեռ լուծված չէ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
РБК-ն հարցում է ուղարկել ՌԴ ԱԳՆ և ՊՆ մամուլի ծառայությանը։
Մինչդեռ ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մեր վերջին ժամկետային զորակոչը 2020-ի ամռանն զորակոչն է, որը կզորացրվի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ըև այլեւս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ:Արցախում ծառայության գրավչության համար մշակված է լուրջ փաթեթ, ըստ դրա պայմանագրայիններով համալրվում է Արցախի ՊԲ-ի թափուր հաստիքները»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ են քննարկել Տոյվո Կլաարն ու Իլհամ Ալիևը
- Ալիևն այսօր խաղաղ, առանց պատերազմի փորձում է Արցախի հարցը «լուծել»
- Այո, Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, որովհետև գոյություն ունի Արցախի Հանրապետություն. Բեգլարյանի արձագանքն Ալիևին
- Ալիևը հայտարարել է Փաշինյանի հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանավոր պայմանավորվածության մասին
- Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հարցով պայմանավորվածությունների իրականացումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին