Իսպանիայում հինգ օրվա ընթացքում անոմալ շոգից մահացել է 237 մարդ
Իսպանիայում անոմալ շոգը մի քանի օրում 237 մարդու մահվան պատճառ է դարձել ։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն՝ վկայակոչելով Կառլոս III առողջապահական ինստիտուտի տվյալները։
Նշվում է, որ օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով երկրում հուլիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում այդքան մարդ է մահացել։ Մահերի ամենամեծ թիվը գրանցվել է հինգշաբթի օրը։ Այդ ժամանակ շոգից մահացել է 93 մարդ։
Ներկայում Իսպանիայի մի շարք շրջաններում եղանակային վտանգի «դեղին» և «նարնջագույն» մակարդակներ են սահմանվել։ Որոշ մարզերում մակարդակը նույնիսկ բարձրացվել է ամենաբարձր՝ «կարմիրի»։ Օդի ջերմաստիճանը կարող է հասնել գրեթե +45 աստիճանի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան