
Հայաստանը՝ ռուսաստանցիների ինքնաբուխ ուղևորությունների ամենապահանջված ուղղություններից է
Որոշվել են ամենահայտնի ուղղությունները, ուր անկախ զբոսաշրջիկները տոմսեր են գնում հենց մեկնման օրը: Ռիա նովոստիին, հղում անելով OneTwoTrip-ին, գրում է, որ առցանց ծառայության մասնագետները վերլուծել են օգտատերերի ամրագրումների տվյալները և պարզել, որ նրանք ամենից հաճախ ինքնաբուխ են մեկնում Մոսկվա (տոմսերի 40 տոկոսը գնվել է նույն օրը), Սանկտ Պետերբուրգ (12 տոկոս) և Եկատերինբուրգ (6,6 տոկոս)։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Կազանը և Սոչին. ճանապարհորդների համապատասխանաբար 4,6 և 3,4 տոկոսը պատրաստ է մեկնել այդ քաղաքներ։
Նույն օրը արտերկրի տոմսեր գնելով՝ օգտատերերը թռչել են Տաջիկստան (31 տոկոս), Ղրղզստան (23 տոկոս) և Հայաստան (12 տոկոս):
Ինչպես և անցած տարի, ճանապարհորդների միայն 1,5 տոկոսն է մեկնում արտերկիր։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում էքսկուրսիաների համար ռուս զբոսաշրջիկները ռուբլով վճարելու հնարավորություն կունենան
- Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենապահանջված երկրների շարքում Հայաստանն առաջինն է
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին