Հասարակություն 10:00 16/07/2022 Հայաստան

Կառավարության՝ ոչ մի բան հաշվի չառնելու դիրքորոշումը մարում է բոլոր շարժումները. Սիլվա Ադամյան

Հայաստանում, ինչպես աշխարհի շատ երկրներում, հասարակության տարբեր շերտեր տարբեր խնդիրների շուրջ իրենց բողոքի ձայնն իշխանություններին լսելի դարձնելու համար բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Հայաստանում դրանց պակասը չի եղել ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա՝ բնապահպանական, բնակարանային, սոցիալական, հիմա նաև տեղահանված արցախցիների խնդիրները։

Սակայն վստահորեն կարելի է ասել, որ գոնե վերջին 3-4 տարիներին բնապահպանական խնդիրների շուրջ  մինչև այդ պարբերաբար ակցիաներ անող ակտիվիստ բնապահպանները, բնապահպանական կազմակերպությունները լուռ են։ Չհաշված՝ Ամուլսարի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաները։

Արդյո՞ք բնապահպանական խնդիրները լուծվել են Հայաստանում, որ «լուռ» են բնապահպանները,  թե նրանց «լռությունը» այլ պատճառներ ունի։

Panorama.am-ի հետ զրույցում «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը նախ ասաց, որ ճիշտ եք նկատել բնապահպան ակտիվիստները լուռ են, ինչը, ըստ նրա, մի շատ խնդիրների հետ է կապված, նաև քաղաքական, սոցիալական։

Նախ նշեց, որ, իր կարծիքով, նոր շարժում պետք է ձևավորվի. «Այն մարդիկ, ովքեր բնապահպանության ոլորտում այն ժամանակ շատ ակտիվ էին, մեծացել են, ընտանիք կազմել, երեխաներ ունեն։ Պետք է այդ ամենը հաշվի առնել»։

Սիլվա Ադամյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բնապահպանական խնդիրներն ավելի են խորացել, սակայն նույնիսկ բնապահպանական այն լուրջ կազակերպությունները, որոնք հիմա գործում են, նրանց բարձրաձայնումներին լսող չկա։

«Կառավարության փոփոխության հետ կապված շատ բաներ են փոխվել։ Ողջ ժողովուրդը «հեղափոխության» ժամանակ հավատում էր, որ շատ բաներ է փոխվելու, եկել են մարդիկ, որոնք պետք է աջակցեն արդարությանը,  ազնվությանը, խնդիրների լուծմանը։ Այս ամեն ինչը վերաբերում է ոչ միայն ողջ հասարակությանը, նաև ակտիվ բնապահպանական շարժմանը, որը, անկեղծ ասեմ, սկզբնական շրջանում նստած սպասում էր, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կարելի է այդ մարդկանց հետ շատ հանգիստ խոսել։

Այն, ինչ կատարվեց հետո, տեսնում ենք,  իսկ բնապահպանական շարժումը սկսեց մարել, մարդիկ, ովքեր շատ ակտիվ էին, սկսեցին ուղղակիորեն հիասթափվել իրավիճակից»,-ասաց Ս. Ադամյանը։

Նրա խոսքով, եթե նախկինում գիտեին, որ կառավարությունն, օրինակ, ասում էր՝  այստեղ այս շինությունը լինելու է, Սևանա լճից այսքան խորանարդ մետր ջուր է բաց թողնվելու, ինչ ուզում եք արեք, ընդդիմություն էր ստեղծվում, որի հետ հանդիպում էին կառավարության անդամերը։

«Ստեղծված էին բազմաթիվ խորհուրդներ ու հանձնաժողովներ։ Չեմ կարող ասել, որ դրանք շատ արդյունավետ էին, սարեր էին շուռ տալիս, ոչ, բայց այն, որ կառավարությունը նստում էր կլոր սեղանի շուրջ լուրջ բնապահպանական կազմակերպությունների հետ, քննարկում խնդիրները, լսում առաջարկները, հիմա դա չկա»,- ասաց բնապահպանը՝ միաժամանակ հավելելով, որ ինքը միշտ ընդդիմադիր է եղել, բայց պետք է ընդունի՝ նախկին կառավարությունը լսում էր իրենց, «բաներ կային, որ պոզերը տնկած, իրենց գործն էին անում, բաներ էլ կային՝ փոփոխության էին ենթարկում»։

«Երկխոսության մեջ էր մտնում հանրության հետ, հիմա չկա այդ դիալոգը, չունենք երկխոսություն կառավարության հետ։ Իհարկե, բնապահպանական կազմակերպությունները, ով էլ լինի, կհիասթափվի, ամեն մեկը մտել է մի անկյուն, զբաղվում է իր գործով։ Ես միշտ ակտիվ եղել եմ ու կլինեմ, խնդիրն այն կազմակերպությունների մասին է, որոնք ավելի հիմնված են ակտիվիզմի վրա։

Չեմ ուզում շատ քննադատել,  բայց գուցե կան ինչ-որ ներքաղաքական խնդիրներ իրենց խմբավորումների հետ կապված, գուցե միջազգային կազմակերպություններից աջակցությունը չկա, որպեսզի ակտիվ լինեն։  Դրա համար այդ ակտիվիզմ ասածը նստել է։ Այո, ակտիվիզմի մարման քաղաքական պահը կա, կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում էին ակտիվիստներին, ինչ-որ կապի մեջ կարող են լինել վերևների հետ և դա է պատճառը, որ իրենք շատ դուրս չեն գալիս»,- ասաց Սիլվա Ադամյանը։

Նա նշեց, որ չնայած այս վիճակին, այնուհանդերձ, լուրջ մասնագետներն ու բնապահպանական կազմակերպություններն աշխատում են, ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերության, բնապահպանական այլ խնդիրներով բազմաթիվ նամակներով դիմում են կառավարությանը։

«Վերջերս ընդերքի շահագործման հետ կապված մի օրենք ընդունվեց, նախագահն էլ ստորագրեց։ Դրա կոնկրետ մասը վերաբերում է հանրության մասնակցությանը բնապահպանական խնդիրներին։ Չնայած նրան, որ Հայաստանը միացած է Օրհուսի կոնվենացիային, որը խիստ խրախուսում է  հանրության մասնակցությունը, իրավունքներն է պաշտպանում, մեր նախագահը, որի հետ ժամանակին աշխատել եմ միջազգային ծրագրերում, որոնք հենց կոչված էին պաշտպանելու Օրհուսի կոնվենցիան, ստորագրեց մի օրենք, որը բացարձակ հանրության օգտին չէ, այսինքն եթե հանրությունը փորձի ընդդիմանալ հանքարյունաբերության ոլորտի շահագործմանը որևէ տեղում, մեղմ ասած, չի խրախուսվի, կարող է նաև քրեական պատասխանատվության քեզ հրավիրեն։ Եթե հանրությունը հանրային լսումների ժամանակ դեմ էր խոսում, արձանագրություններ էին կազմում, չնայած շատ ժամանակ դա էլ չէր օգնում, բայց  միևնույնն է՝ լինում էին լսումներ։ Հիմա այդ լսումները լինելու են, բայց հանրության կարծիքը 11-րդ աստիճանի վրա է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը։

Սիլվա Ադամյանը կրկին ընդգծեց, որ պրոֆեսիոնալ շփումը հասարակական սեկտորի հետ կորել է, կառավարությունը բացարձակ չի ուզում շփում ունենալ ՀԿ-ների հետ, ցանկություն չունի։

«Ճիշտ է, ակտիվիզմը մարել է, բայց մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, որոնք եղել են, կլինեն դաշտում, դեռ փորձում են մի բան անել, ընդդիմանում են, բայց անօգուտ է։ Այս կառավարությունը ոչ մի բան հաշվի չի առնում։

Լուրջ ու բարդ խնդիրներ ունենք, կառավարության նման դիրքորոշումն ուղղակի սպանում է բոլորին, մարում է բոլոր շարժումները»,- ասաց Սիլվա Ադամյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
09:57
The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ֆոտոլուր»-ը դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջանյանի կայքի նկատմամբ
«ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալությունը  Երևանի քաղաքացիական դատարանում հաղթանակ է տարել Արման Բաբաջայանի կայքի հիմնադիր՝...
Աղբյուր` Panorama.am
09:50
Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինական 121 ԱԹՍ է խոցվել ՌԴ 13 տարածաշրջանի երկնքում
Անցած գիշեր ՌԴ ԶՈւ-երը Ռուսաստանի 13 շրջանների վրա խոցել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք, հայտնում է պաշտպանության նախարարությունը։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան
«Շուրջ 7 ամիս է Չինաստանը Հայաստանում դեսպան չունի: Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում:...
Աղբյուր` Panorama.am
09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}