Հայկական գինիների արտադրությունը նվազել է
ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 2 մլն 912.8 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.6%-ով: Նշենք, որ 2021թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 4 մլն 666.2 հազար լիտր գինի:
Այս տարվա հինգ ամիսներին 2.7%-ով ավելացել է շամպայն-գինիների արտադրությունը։ Մասնավորապես, հունվար-մայիսին արտադրության ծավալը կազմել է 193.3 հազար լիտր, 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 188.3 հազար լիտր։
Ըստ վիճակագրության՝ 4.2%-ով նվազել է գարեջրի արտադրությունը: Այսպիսով, հանրապետությունում հունվար-մայիսին արտադրվել է 8 մլն 599.8 հազար լիտր գարեջուր, 2021թ-ի հունվար-մայիսին՝ 8 մլն 973.4 հազար լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին