ԱՄՆ-ը 100 մլն դոլար կհատկացնի ուկրաինացի օդաչուների վերապատրաստման համար
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 100 մլն դոլարի հատկացմանը, որպեսզի ուկրաինացի օդաչուներին F-15 և F-16 կործանիչներ վարել սովորեցնեն։ Այս մասին հայտնել է Defense News-ը։
Համապատասխան նախաձեռնությունն ընդունվել է որպես հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեի փոփոխություն։ Դրա ընդհանուր ծավալը կազմում է 840 մլրդ դոլար։
Օրինագծի հեղինակն է հանրապետական Ադամ Քինզինգերը։ Նրա խոսքով՝ ուսուցումը տեղի կունենա Միսիսիպիի ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում, հնարավոր է՝ Տեխասում։ Ուսուցման ժամկետը կլինի երեք ամիս։
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական ինքնաթիռ չի մատակարարել՝ ենթադրելով, որ այդ ժամանակ գաղտնի ռազմական տեխնոլոգիաները հայտնի կդառնան ռուսական կողմին։ Կինզինգերի կարծիքով՝ ամերիկյան կործանիչների կառավարման օդաչուների ուսուցումը նրանց համար օգտակար կլինի ապագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին